Հայաստանի թենիսիստուհիները պարտվել են Իռլանդիայի հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 20, 2012 12:20

Եգիպտոսի Սուլայմանիա քաղաքում ընթացող «Ֆեդերացիայի գավաթ» անվանումը կրող  մրցաշարում (3-րդ դինվիզիոն, եվրաաֆրիկյան Ա խումբ) Հայաստանի թենիսիստուհիների հավաքականը 1:2 հաշվով զիջել է Իռլանդիայի թիմին :

Նախորդ երկու մրցամարտերում Հայաստանի թենիսիստուհիները 3:0 հաշվով հաղթել Էին Քենիայի և Մալթայի թիմերին:

Խմբի առաջատարը՝ Մարոկկոյի թիմը,   2:1 հաշվով առավելության Է հասել Մալթայի թիմի նկատմամբ:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply