Վայոց Ձորում քամին վնասել է տների տանիքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 20, 2012 12:12
Ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.15-ի սահմաններում ուժեղ քամուց քշվել են նույն գյուղի բնակիչներ` Գ. Խանոյանին և Գ. Ենոքյանին պատկանող տների տանիքների կառուցատարրերը` համապատասխանաբար 150 քմ և 30 քմ մակերեսներով:
Նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում գրանցված ուժեղ քամուց վնասվել են գյուղի բնակիչ Ս. Մովսիսյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերը` 90 քմ մակերեսով:
Երկու դեպքում էլ զոհեր և տուժածներ չկան: Դեպքերի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը:






Facebook
Tweet This
Email This Post
