Գազայի կենդանաբանական այգում էշերին ներկում են, դարձնում զեբր

Օրվա լուր | | October 10, 2009 17:33

Իսրայելի կողմից կենդանիների ներկրումը սահմանափակելու պատճառով Գազայի կենդաբանական այգում ստիպված են եղել ներկել էշերին` դարձնելով նրանց զեբր:

Գազանանոցի աշխատակիցները, օգտագործելով մազերի սև ներկ, ներկել են երկու էշերի: Երեխաները բավական ուրախացել են կենդաբանական այգում «զեբրների» հայտնվելով ու հաճույքով խաղում են նրանց հետ:

Այգու տնօրեն Մոհամեդ Բարգուտին ասել է, որ բոլոր կենդանիներն էլ բերվել են Եգիպտոսից` գաղտնի փորված թունելների միջոցով: Նա բացատրել է, որ մի զեբրի տեղափոխումը նման ճանապարհով կարժենար 40.000 ԱՄՆ դոլար: Նախկինում այգում եղել են երկու զեբրեր, սակայն իսրայելական ռազմական գործողությունների ժամանակ սատկել են սովից:

«Երբ առաջին անգամ ներկեցինք մի էշի, այն այնքան էլ նման չստացվեց զեբրի, սակայն երեխաները, միևնույն է, չգիտեն՝ ինչ տեսք ունի իսկական զեբրը»,-ասել է Բարգուտին:

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply