Գազի արտահոսք և բռնկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 20, 2012 12:06
Ապրիլի 19-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր–Աբովյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության մեջ տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Կիսակառույց քարե շինությունում այրվել են տոլ և ձութ` 20 քմ մակերեսով և երկու 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազ:






Facebook
Tweet This
Email This Post
