18-ամյա աղջիկը ժավելից թունավորումով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 20, 2012 12:04

Ապրիլի 19-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի  սահմաններում աջրից (ժավելից) թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի թիվ 6 փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 19 տանը բնակվող` 1994 թ. ծնված Գյուլիզար Զոլյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն օրը Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցից հայտնել են, որ ժամը 22.50-ին թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Գորկու 67 շենքի 35-րդ բնակարանի բնակիչներ` 1957 թ. ծնված Հայկուշ, 1964 թ. ծնված Անահիտ և 1965 թ. ծնված Նարինե Գասպարյաններն ու 1981 թ. ծնված Սեդա Դիլանյանը:

Առաջին բուժօգնություն ստանալով` տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply