Փլուզում Չարենցավանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 20, 2012 11:59
Ապրիլի 19-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 15 շենքի մասնակի փլուզման մասին:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում փլուզվել են ՀՀ ԿԳՆ-ին պատկանող 4-րդ կարգի վթարայնության շենքի հենասյան երեսպատման տուֆե սալիկները` 3 քմ մակերեսով: Դեպքի վայրում են գտնվել նաև Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
Չարենցավանի քաղաքապետարանին կառաջարկվի վերաբնակեցնել տվյալ շենքի բնակիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
