Քննարկել են հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | April 20, 2012 11:56

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարեկան համաժողովին մասնակցելու համարԲրազիլիայում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 16-ին հանդիպեցԲրազիլիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռույ Նոգեյրայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրազիլական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդթվում՝ Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարվելիք այցը, հայ-բրազիլական տեխնիկականհամագործակցությունը, երկկողմ հարբերությունները կարգավորող իրավական դաշտը:

Բրազիլական կողմի խնդրանքով Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ռույ Նոգեյրան հավաստիացրեց, որ Բրազիլիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ որևէ փոփոխություն չի կրել, և իր երկիրըշարունակում է կիսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը:

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայիարտաքին գործերի նախարարի տեղակալ Վերա Մաշադույի հետ: Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակիվերաբերյալ գոհունակություն հայտնելուց հետո կողմերը կարծիքներ փոխանակեցին տարածաշրջանային տարբեր խնդիրների շուրջ:

Նույն օրը Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Բրազիլիայի Ազգային կոնգրեսի պատգամավորների պալատիփոխնախագահ Ռոզի դե Ֆրեյտասի հետ: Կողմերը շեշտեցին երկկողմ հարաբերություններում միջխորհրդարանականկապերի ամրապնդման, փոխադարձ այցելությունների ակտիվացման կարևորությունը: Հատուկ նշվեց բարեկամությանխմբերի դերը: Այդ կապակցությամբ Ռոզի դե Ֆրեյտասը տեղեկացրեց, որ օրերս Բրազիլիայի խորհրդարանումպաշտոնապես վերակազմավորվել է «Բրազիլիա-Հայաստան» խումբը, որը գլխավորելու է հայազգի պատգամավոր,հանրահայտ դերասան Ստեփան Ներսիսյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովում նույնպես անկասկածկվերակազմավորվի «Հայաստան-Բրազիլիա» խումբը և հավաստիացրեց ՀՀ ԱԳՆ աջակցությունն այդ հարցում:

Դիտվել է 735 անգամ:
Print Friendly

Leave a Reply