ԶԼՄ-ներում հայտնվել է Օբամայի թիկնապահներին մատնած մարմնավաճառի լուսանկարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 11:14

Մամուլում հայտնվել է  այն մարմնավաճառի լուսանկարը, որի հետ Օբամայի թիկնապահները գիշեր են անցկացրել ու հրաժարվել «սպասարկման» դիմաց վճարել: Սեքս-սկանդալի հերոսուհին կոլումբիացի միայնակ մայր է, որն իրեն Տանյա է անվանում: 9-ամյա երեխայի մայրը մարմնավաճառ չէ, ինչպես ինքն է ասում, այլ էսկորտ ծառայություններ է մատուցում, դրա համար էլ 800 դոլար է պահանջել: Ամերիկացիները նրա հետ ակումբում են հանդիպել ու պայմանավորվել, որ Տանյան իրենց հետ անցկացնի գիշերը:

Հաջորդ առավոտյան, երբ աղջիկը պետք է հեռանար համարից, ժլատ հաճախորդը պայմանավորված 800  դիմաց նրան առաջարկել է ընդամենը 28 դոլար: Կոլումբիական ոստիկանության աշխատակիցների շնորհիվ  աղջիկն այնուամենայնիվ նրանցից կարողացավ պոկել 250 դոլար: Նա հեռացավ, սակայն դեպքի մասին տեղեկությունը հասավ ԱՄՆ դեսպանություն:

Ապրիլի 7-ին, գաղտնի գործակալության 11 աշխատակիցներ, որոնք պետք է Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովեին  Կոլումբիա` գագաթնաժողովի մասնակցելու նպատակով այցելության ժամանակ, ինչպես նաև 9 զինծառայող պատվիրակության կազմից, հեռացվել են իրենց պարտականություններից ու հետ ուղարկվել հայրենիք`«ոչ ճիշտ վարքի համար»: Ենթադրվում է, որ նախագահի թիկնապահներն իրենց համարներ են տարել 21 մարմնավաճառի: Սկանդալի պատճառով գաղտնի ծառայության 3 գործակալ` այդ թվում 2 ղեկավար, արդեն հեռացվել են : Վաշինգտոնը չի բացառում, որ այլ հեռացումներ էլ կլինեն:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply