Վագրամոծակներն ահաբեկում են Ֆրանսիան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 10:20

Ֆրանսիայի ատլանտյան և միջերկրական առափնյաներում հայտնվել են վագրամոծակներ, որոնք վտանգավոր` ուղեղն ախտահարող հիվանդության տարածողներ են համարվում:

Ֆրանսիայի հարավ-արևմուտքի բնակիչներին այս մոծակներով չես զարմացնի, սակայն, ատլանտյանի առափնյայում սրանք առաջին անգամ են հայտնվում: Քաղաքային ու դաշնային իշխանությունները թակարդներ են ստեղծում դրանց վերացնելու համար: Ֆրանսիայի առողջապահության մարմինները կոչ են անում բնաջնջել դրանց: Այս մոծակներին այլ կերպ անվանում են նաև անտառային կամ ասիական վագրամոծակներ: Սրանք Եվրոպա են եկել աֆրիկյան մայրցամաքից.  խիստ վտանգավոր են համարվում, քանի որ  ժառանգական բազում վարակներ ու հիվանդություններ (դեղին տենդ, դենգե, էնցեֆալիտ) են տարածում:

Այս մոծակներն են Եվրոպա տեղափոխել «չիկուգունյա» հիվանդությունը, որը 2009-ին գրանցվել է նաև Իտալիայում, Իսրայելում ու եվրոպական ծովափնյա այլ երկրներում: Այս մոծակների պատճառով 2011-ին Իտալիան  տագնապ բարձրացրեց. կրաճտավել էր զբոսաշրջիկների թիվը:

Սրանց տարբերելը հեշտ է.սև-սպիտակ են, բծավոր, ագրեսիվ  ու խիստ շարժուն:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply