Ֆրանսիայի նախագահի պաշտոնին 10 թեկնածուէ հավակնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 20, 2012 10:02

Կիրակի, ապրիլի 22-ին Ֆրանսիայում կանցկացվի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին կմասնակցի 10 թեկնածու. Ֆրանսիայի գործող նախագահ, «Միություն հանուն  ժողովրդական շարժման» կուսակցությունից Նիկոլա Սարկոզին, Սոցիալիստական կուսակցության թեկնածու  Ֆրանսուա Օլանդը, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, «Ձախ ճակատից» առաջադրված թեկնածու Ժան Լյուկ Մելանշոն, «Դեմոկրատական շարժման» նախագահ Ֆրանսուա Բայրուն, «Եվրոպա էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության առաջնորդ Եվա Ժոլին,«Ոտքի, Հանրապետություն» կուսակցության ղեկավար Նիկոլյա Դյուպոն-Էնյանը, «Նոր հակակապիտալիստական կուսակցության» առաջնորդ Ֆիլիպ Պուտուն, տրոցկիստական կոմունիստական «Աշխատավորական պայքար» կուսակցության նախագահ Նաթալի Արտոն և «Համերաշխություն և պրոգրես» կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը:

Նախագահական ընտրությունները երկրում 10-րդ անգամն են անցկացվելու:  Սարկոզիից առաջ  այդ պաշտոնը զբաղեցնում էր Ժակ Շիրակը: Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով` համընդհանուր գաղտնի քվեարկությամբ:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply