3 ժամից կստորագրվեն հայ-թուրքական արձանագրությունները. ներկա կլինի նաև Հիլարի Քլինթոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2009 17:00

Հայ-թուրքական սահմանն է՝ 1993 թ.-ից փակ«Արձանագրությունների հաջողությունը դեռ կասկածի տակ է, քանի որ երկու երկրների խորհրդարանները պետք է վավերացնեն դրանք, և վիճակը շարունակում է մնալ շատ բարդ»,- CNN-ին է ասել Միացյալ Նահանգների վարչակազմի լիազորված պաշտոնյան, ում անունը նշված չէ:

3 ժամից Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կկայանա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, որին կմասնակցի նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Եվ Թուրքիայում, և Հայաստանում ընդդիմանում են նախաստորագրված արձանագրություններին, սակայն երկու երկրների կառավարություններն էլ գիտակցում են, որ անհրաժեշտ է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը՝ հատկապես այն պայմաններում, երբ մի քանի տարի շարունակ Հայաստանը եղել է տնտեսական շրջափակման մեջ»,-ասել է պաշտոնյան:

Արձանագրությունները ստորագրվելու են Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի կունենա Ցյուրիխի համալսարանում: Արձանագրությունները կստորագրեն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ստորագրումից հետո փաստաթղթերը կուղարկվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ` հաստատման:

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply