Եվս երկու մրցաձև է ընդգրգրվել օլիմպիական խաղերի ծրագրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 10, 2009 17:40

Գոլֆը և ռեգբի 7-ը (դասական ռեգբիի տարատեսակներից մեկը) դարձել են օլիմպիական նոր մրցաձևեր. այդ մասին որոշում է կայացրել Դանիայում անցկացվող ՄՕԿ-ի հերթական համաժողովում: Եվ այսպես, Կոպենհագենում վճռվել է, որ 2016 և 2020-ի օլիմպիական խաղերում այդ մարզաձևերից յուրաքանչյուրում կխաղարկվի մեդալների երկուական հավաքածու: Հարցը որոշվել է գաղտնի քվեարկությամբ: Օլիմպիական մրցաձև դառնալուն հավակնել են բեյսբոլը, սոֆտբոլը, սկվոշը, կարատեն, անվավոր սպորտը:

Ռեգբի 7-ի օգտին կողմ է քվարկել 81 մարդ, 8-ը դեմ է եղել, 1-ը` ձեռնպահ: Գոլֆի օգտին կողմ է քվեարկել 63 մարդ, 27-ը դեմ է եղել, 2-ը ձեռնպահ է մնացել: Ռեգբի 7-ի օլիմպիական մրցումներին կմասնակցեն 12-ական տղամարդկանց և կանանց թիմեր: Իսկ Գոլֆի օլիմպիական մրցաշարում կարողությունները կփորձեն 60-ական մարզիկ և մարզուհի:

Ամերիկացի հանրածանոթ գոլֆիստ Տայգեր Վուդսը  հայտնել է, որ ինքը ցուցադրական մրցելույթ կունենա 2012-ի օլիմպիական խաղերում:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply