Բրիտանացի ռեգբիստը կաթվածից հետո համասեռական է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 17:33

Մարզումների ժամանակ հնարքը կատարելուց բրիտանացի ռեգբիստ Քրիս Բերչը ընկել է ու կոտրել պարանոցը, ինչին հետևել է կաթվածը: Մինչ այդ դեպքը, նա սովորական երիտասարդ էր, կշռում էր 120 կգ, սիրում էր գարեջուր, աղմկոտ ընկերական հավաքներ ու ռեգբի: Նա անգամ ընկերուհի ուներ, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ:

Հիվանդանոցում, գիտակցության գալով, Բերչը զարմանալի բացահայտում արեց.  հասկացավ, որ համասեռական է դարձել.«Ես հասկացա, որ կանայք այլևս ինձ չեն հետաքրքրում: Ես  հաստատ համասեռական եմ դարձել: Ընդ որում, առաջ երբեք տղամարդիկ ինձ  չեն հետաքրքրել: Ես անգամ համասեռական ընկերներ չունեմ»:

Հոսպիտալից դուրս գրվելուց հետո նա որոշել է կյանքը մաքուր էջից սկսել. ազատվել է  բանկից ու այժմ վարսավիր է: Ամենակարևորը, որ երիտասարդը արտաքնապես է փոխվել: Նա միանգամից նիհարել է 50 կգ, փոխել է սանրվածքը ու ներկել մազերը: Բաժանվել է հարսնացուից ու սրտակից ընկեր գտել` 19-ամյա Ջեկին:

Բերչին հետազոտած նյարդաբանն ասում է, որ կաթվածի ժամանակ նրա ուղեղում անդառնալի  պրոցեսներ են կատարվել ու հանգեցրել անձի փոփոխության: «Կաթվածից հետո ուղեղը վերականգնվելու  անհավանական  ունակություն ունի: Նորոգման ժամանակ նոր նեյրոնային միացություններ են կազմվում ու հնարավոր է, որ դրանք էլ պատասխանատու են այն բանի համար, որ մարդիկ սկսում են կաթվածից հետո հանկարծ խոսել այլ լեզուներով, առոգանությամբ կամ էլ լրիվ կողմնորոշումն են փոխում»,- պատմել է մասնագետը:

Քրիսի ընտանիքը և ոչ բոլոր մասնագետներն են համաձայն, որ կաթվածն իրոք կարող էր  փոխել նրա սեքսուալ կողմնորոշումը: Այսպիսի կտրուկ փոփոխություններ հազվադեպ են լինում: Օրինակ, Բերչի զուգընկերն ասում է, որ Քրիսը միշտ էլ համասեռական է եղել, սակայն չի գիտակցել դա:

Սակայն Քրիսը վստահեցնում է, որ կաթվածն է փոխել իր կյանքը: «Ես ինձ երջանիկ եմ զգում ու չեմ կամենում փոխվել»:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply