Սարուխանում 18-ամյա աշակերտների վեճը դանակահարությամբ է ավարտվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2012 16:08

Դանակահարության հերթական դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 3 միջնակարգ դպրոցում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության հերթապահ մասում` ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում 1994 թ. ծնված երկու աշակերտների` Թորգոմ Քոլոզյանի եւ Նարեկ Դարբինյանի միչեւ տեղի ունեցած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ:

Ժամը 12:45 Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Թորգոմ Քոլոզյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի վնասվածքով եւ ազդրի ստորին մեկ երրորդականի ծակած-կտրած վերքերով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանի հավաստմամբ` այժմ իրենց մոտ գտնվող Թորգոմ Քոլոզյանի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply