Տեղեկատվական պատերազմում եւս Հայաստանը հաղթում է Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2012 15:41

Տեղեկատվական պատերազմներում Հայաստանը բացահայտ հաղթանակ է տանում Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի կատարած հայտարարությունը, որ Ադրբեջանը հաղթանակ է տանում Հայաստանի դեմ տեղեկատվական տեխնոլոգիաների պայքարում:

«Սա բավականին վիճելի է,  քանի որ այդ ամենի նկատմամբ չկա վստահություն եւ փաստեր: Նրանց տեղեկատվության ազդեցությունը հայերի վրա այս պահին հասցված է նվազագույնի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց, որ գոյություն ունի հակառակ գործընթացը` մեր ազդեցությունը ադրբեջանական հասարակության վրա:

«Դա մեծ ձեռքբերում է, քանի որ հայկական տեղեկատվությունը տարածվում է Ադրբեջանում ապրող այն ժողովուրդների վրա, որոնք համարում են, որ Ադրբեջանը ժողովուրդների բանտ է, եւ  նրանք դիմում են հայկական լրատվամիջոցների օգնությանը»,-նկատեց քաղաքագետը` հավելելով, որ այս ալիքը ամեն տարի նոր թափ է ստանում: Կա ավելի մեծ հնարավորություն ներազդելու եւ տեղեկատվությունը  հասցնելու Ադրբեջանի գրեթե բոլոր խավերին, եւ այդ  փաստը պետք է ֆիքսել:

Տեղեկատվական պատերազմներում, քաղաքագետի բնորոշմամբ, ամենալավ զենքը ազատ տեղեկատվություն ստանալու եւ հավաքելու հնարավորությունն է: Այս առումով Հայաստանի դիրքերը շատ ավելին են, քանի որ Ադրբեջանն ընկալվում է որպես բռնապետություն:

Դիտվել է 1041 անգամ:
Print Friendly

Leave a Reply