Աշխատանքի տոնավաճառ. աշխատանք փնտրողները կարող են հանդիպել գործատուներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 10, 2009 15:54

Հոկտեմբերի 16-ին Վանաձորում տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ, որին կմասնակցեն շուրջ 40 գործատուներ` թափուր աշխատատեղերի առաջարկով:

Տոնավաճառը կազմակերպում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը` պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Դիմորդները պետք է ներկայանան իրենց ինքնակենսագրականներով: Նրանք կծանոթանան գործատուների հետ ու կուղղեն իրենց հարցերը: Աշխատանքներից բացի, մասնակիցներին կներկայացվեն երիտասարդների և հաշմանդամների համար իրականացվող ծրագրերը:

Տոնավաճառը կանցկացվի Վանաձորի Շառլ Անձնավուրի անվան մշակույթի պալատում` ժամը 11:00-15:00-ը: Մուտքն ազատ է բոլորի համար:

Տոնավաճառի կազմակերպման աջակիցներն են «People in need» ընկերության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի hայկական Ասոցիացիան ու «Ապագա կերտողներ» երիտասարդական հկ-ն:

Դիտվել է 1738 անգամ:
Print Friendly

Leave a Reply