Տոնական միջոցառումներ Ազգային գրադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2012 14:48


Մեկնարկել են ՙԵրևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012՚ և հայ գրատպության 500-ամյակին նվիրված տոնակատարությունները: Ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Տերյան 72 հասցեում` Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում, կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ: Նրանք հանդիպում կունենան Գրադարանների ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Ինգրիդ Փարենթի հետ: Ապա տեղի կունենա ՙԳուտենբերգից մինչև թվային դարաշրջան. Անավարտ պատմություն գրադարանների համար՚ թեմայով քննարկում: Նույն օրը հյուրերը և այցելուները կդիտեն հոբելյանի առթիվ Ազգային գրադարանի ցուցասրահում բացված տարբեր երկրների հնատիպ ու վաղ շրջանի գրքերի ցուցահանդեսը: Կկազմակերպվի նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն, որի ընթացքում տեղի կունենա նվիրատվության արարողություն. ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն Հայաստանի ազգային գրադարանին կհանձնի Կոնգրեսի գրադարանի հրատարակություններ:
Ապրիլի 22-ին, առավոտից, ՀԱԳ շրջիկ գրադարանը (Բիբլիոբուս) կներկայացնի ՀՀ մարզերին նվիրված գրքերի ցուցադրություն, տեղի կունենա նաև ՙՆվիրիր գիրք՚ ակցիան: Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի պատասխանատու պարոն Դեյվիդ Մաուն Ազգային գրադարանում հանդես կգա ՙԿոնգրեսի գրադարանը՚ թեմայով դասախոսությամբ:

ՀԱԳ հանրության հետ կապերի և միջոցառումների
կազմակերպման բաժին, ՙՀոգևոր հայրենիք՚ ամսաթերթ

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply