Ապուր-խյուս «Դուետ»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 19, 2012 10:13

Բաղադրությունը`

150 գ կանաչ ոլոռ

2 լոլիկ

մաղադանոս

բուլղարական կարմիր տաքդեղ` 1 հատ

200 գ բրոքոլի

Պատրաստման եղանակը

Բրոքոլին ցողունների բաժանել, լվանալ, ապա լցնել աղ ավելացրած եռման ջրի (մոտ 500 մլ), ավելացնել կանաչ ոլոռը: Եփել 10 րոպե: Մեկ այլ կաթսայի մեջ եփել կտրատած լոլիկը և կարմիր տաքդեղը:

Հովացած բանջարեղենը տարբեր ամաններում հարել,  ապա կրկին եռացնել:

Կարմիր ու կանաչ ապուրներն ամանի մեջ  լցնել միաժամանակ` աշխատելով չխառնել միմյանց: Կարելի է բաժանարար  միջնապատով ափսե օգտագործել, կամ որպես բաժանարար  մեկ այլ  ափսե ուղղահայաց դիրքով բռնել, ապա լցնել գույներից մեկը, ափսեի մի կողմում և  ետևի  կողմում` մյուս գույնը: Ձևավորման համար մաղադանոսի ցողունը գեղեցիկ «տնկել» բաժանարար գծին:

Սա շատ գեղեցիկ ճաշատեսակ է, պատրաստվում է շատ  արագ ու համեղ է:

Բարի ախորժակ:

 

Դիտվել է 2156 անգամ:
Print Friendly

Leave a Reply