«Չելսին» հաղթեց նվազագույն առավելությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2012 14:20

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց իսպանական «Բարսելոնային»: Միակ գնդակը առաջին խաղակեսի վերջում հյուրերի դարպասը խփեց Դիդյե Դրոգբան:

Հանդիպման սկզբից «Բարսելոնան»  նկատելի  առավելություն ուներ, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել լոնդոնյան ակումբի դարպասը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին  « Նոու Կամպ»  մարզադաշտում:

Ի դեպ, խաղից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ շատերն էին այն կարծիքին, որ իր թիմն այս մրցամարտում հեշտորեն կհաղթի, բայց այժմ  «Չելսին» եզրափակիչ դուրս գալու իրատեսական  հավակնորդ է:

 

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply