Ունիվերսալ պատվաստանյութը կբուժի քաղցկեղից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 13:38

Ուշագրավ, մինչ այժմ նմանը չունեցող «ImMucin» պատվաստանյութը, որն ունակ է  երաշխավորված հաղթանակ տանել ախտորոշված 90% ուռուցքային հիվանդությունների  դեպքում, առաջին անգամ թեսթավորվում է մարդկանց վրա:

Կլինիկական թեսթավորում է կատարվել արյան քաղցկեղով հիվանդների վրա: Փորձի արդյունքում բոլոր հիվանդների իմունային համակարգի պաշտպանական ֆունկցիան բարելավվել է: Իսկ 7 հիվանդից 3-ը լրիվ առողջացել են: Ի տարբերություն նախորդ նմանօրինակ պատվաստանյութերի, այս դեղամիջոցը ոչ թե կանխարգելող, այլ քաղցկեղը բուժող հատկություն ունի:

Պատվաստանյութը ստեղծողները ենթադրում են, որ դրանով կարելի է հաղթել կրծքի, շագանակագեղձի, միզապարկի  ձվարանների ևն քաղցկեղները:

Եթե հետագա թեսթավորումը նմանօրինակ դրական արդյունքներ տա, ապա կարելի է սպասել, որ հրաշագործ պատրաստուկը վաճառքի կհանվի 2020 թ.:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply