Հավակնորդները երկուսն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2012 13:45

Եգիպտոսի Սուլայմանիա քաղաքում ընթացող «Ֆեդերացիայի գավաթ» անվանումը կրող կանանց թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության  (3-րդ դիվիզիոն,  Ա խումբ) հաղթողի հավակնորդները Հայաստանի և Մարոկկոյի հավաքականներն են: Մարոկկոյի  հավաքականը 2:1 հաշվով հաղթել Է Իռլանդիայի թիմին:

Նախորդ փուլերում Հայաստանի հավաքականը` Աննա Մովսիսյան՝ խաղացող մարզիչ, Անի Ամիրաքյան, Նունե Խաչատրյան կազմով միևնույն 3:0 հաշվով հաղթել են Քենիայի եւ Մալթայի թիմերին: Եթե Հայաստանի թենիսիստուհիները հաղթեն Իռլանդիայի թիմին, ապա այս ենթախմբի հաղթողը կորոշվի Հայաստան-Մարոկկո մրցամարտում:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply