Մերոնք խայտառակվել են Թուրքիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 19, 2012 13:30

Հայաստանի բռնցքամարտիկները չեն կարողացել օլիմպիական ուղեգիր նվաճել Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կազմակերպված օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Քառորդ եզրափակիչում պարտություն են կրել 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը, 64 կգ քաշային Արա Պուլուզյանը և 69 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը:

Այսպիսով,  այս մրցաշարի Հայաստանի բոլոր` 7 մասնակիցները դուրս են մնացել պայքարից:

Մինչև այդ անհաջողության էին մատնվել  49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 52 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը , 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչն Է Կարեն Աղամալյանը: Իսկ պատասխանատվությունը վստահվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանին: Ի դեպ,  Աղամալյանն այդ պաշտոնում փոխարինել էր Ռաֆայել Մեհրաբյանին, որի ղեկավարությումբ մերոնք  օլիմպիական մեկ ուղեգրի էին արժանացել 2011-ին Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում: Աչքի էր ընկել 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Ներկայումս Մեհրաբյանը մարզում է բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը, որն առաջիկայում է մասնակցելու օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply