Հետախուզվողները հայտնաբերվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2012 12:35
Ապրիլի 18-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի  ծառայողները  «Տաշիր» հանրախանութի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Լևոն Նալբանդյանին, որը ս/թ ապրիլի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ապրիլի 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ծառայողները Նորքի 8-րդ զանգվածի թիվ 32 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահագն  Հակոբյանին, որը 2001 թ. հունիսի 4-ից հետախուզվում էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից:
Ապրիլի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 22 շենքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Արտուշ  Մուրադյանին, որը ապրիլի 6-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:
Մուրադյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
Դիտվել է 791 անգամ:
Print Friendly

Leave a Reply