Ռուսաստանցիները ցանկանում են Լենինին թաղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 12:20

Ռուսաստանցիների կեսից ավելին (56%)  կարծում է, որ  համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի մարմինը պետք է թաղել: Այդ մասին են վկայում Հասարակական կարծիքի հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են  այսօր:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ վերջին 6 տարում առաջնորդին հողին հանձնել ցանկացողների թիվն աճել է 10%-ով: Լենինի ծննդյան նախօրեին (ապրիլի 22) անցկացված հարցման պատասխաններով ռուսաստանցիների 60%-ը նշել է նրա ծննդյան ամսաթվի կարևորությունը: Նրանց հետ համաձայն չէ 32%-ը, որոնց թիվն ի դեպ սրընթաց աճում է(2004-ին 26% էր):

54%-ը վստահ է, որ Լենինը լավ մարդ էր,  շատերն էլ գտնում են, որ նա Ռուսաստանի պատմության մեջ դրական դեր է խաղացել: 68%-ն էլ գտնում է, որ պետք չէ անվանափոխել  լենին անունը կրող փողոցներն ու հրապարակները:

Դիտվել է 1422 անգամ:
Print Friendly

Leave a Reply