Իրանը զավթել է ԱՄԷ-ին պատկանող 3 կղզի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 12:04

Արաբական Միացյալ Էմիրությունները  խստորեն են արձագանքել Ահմադինեջադի` Պարսից ծոցում գտնվող Աբու-Մուսա կղզի կատարած այցելությանը: ԱՄԷ-ն այդ և ևս 2` Մեծ և Փոքր Տոմբ կղզիները վիճելի են համարում ու դրանում նրան աջակցում է Սաուդյան Արաբիան: Պարսից ծոցի  Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Իրանից պահանջել է անհապաղ դադարեցնել կղզիների օկուպացումը:

Իրանական ԱԳՆ-ն դրան ի պատասխան հաստատել է, որ կղզիները Իրանի   տարածքի անբաժանելի մասն են կազմում և քննադատել  Թեհրանի ներքին գործերին խառնվելը: Իրանը ԱՄԷ-ին առաջարկել է այդ խնդրի քննարկմանն  այլ երկրներ չներքաշել, այլ վիճելի հարցերը լուծել իրար մեջ, գրում է ISRAland-ը:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply