Այրվել է բարեգործական հիմնադրամի պահեստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2012 11:56

Ապրիլի 18-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղի Վարդանանց փողոցի թիվ 1 հասցեում այրվում է պահեստ (պատկանում է «Լայթ հաուս» Փարոս բարեգործական հիմնադրամին):

Ժամը 18:47-ին դեպքի վայր են մեկնել Էջմիածին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից երկու, Երևան քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից երեք, Արմավիր և Մասիս քաղաքների հրշեջ-փրկարար ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:51-ին, մարվել` ժամը 20:26-ին:

Այրվել է պահեստից 400 քմ հատված (ներսում տնտեսական իրեր):

 

 

 

 

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply