Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 19, 2012 11:49

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Հրազդան քաղաքի «Ջրառատ» թաղամասի մոտակայքում (դեպի հյուսիս-արևմուտք) այրվել է 1 հա, Գեղարքունիքի Կուտական գյուղի մոտակայքում` «Սևան» ազգային պուրակի տարածքում  և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում  3 հա, Սևան-Մարտունի ավտոճանա­պար­հի 50-րդ կմ-ի մոտակայքում՝ Երանոս գյուղի մոտակայքում  3 հա, Վանաձոր քաղաքի հարակից սա­րալանջին (Բազումի լեռնաշղթա)` «Քյոխվալար» կոչվող հանդամասում է 5,5 հա խոտածածկ տարածք:

Չարենցավան քաղաքում՝ «Բջնի» ԲԲԸ հանքային ջրերի գործարանի մոտակայքում  150 քմ, Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում  300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում  200 քմ խոտածածկ տարածք:

 

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply