ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2012 10:55

Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սօսի Գևոնեանի «Մինչ հոգիներու աճուրդը» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով Հայոց Ցեղասպանությունը վերապարածների սերունդ Սօսի Գևոնեանի այս նախաձեռնությունը` նշեց, որ բոլոր հնարավոր միջոցներով պետք է պայքարել` ստիպելով Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը:

Հեղինակ, հրատարակիչ Սօսի Գևոնեանը համառոտ ներկայացրեց «Մինչ հոգիներու աճուրդը» գիրքը: Այն գրվել է Օրորա Մարտիկանյանի «Խոշտանգված Հայաստան» վեպի հիման վրա: Գիրքը պատմում է Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ 17-ամյա Արշալույս Մարտիկանյանի գործունեության մասին, ով 1917թ. նոյեմբերին հասել էր ԱՄՆ, ապաստան գտել Նյու Յուրքում ապրող մի հայ ընտանիքում: Արշալույսի պատմությունների հիման վրա Նյու Յորքի թերթերում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների, թուրքական վայրագությունների վերաբերյալ նյութեր են տպագրվում, գիրք է հրատարակվում, այնուհետև ֆիլմ է նկարահանվում և ցուցադրվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: ԱՄՆ-ում ստեղծվում է «Հայ և Սուրիացիներու Նպաստամատոյց Ամերիկեան Կոմիտէ», որի կազմակերպած դրամահավաքի արդյունքում հավաքված միջոցներն ԱՄՆ հյուպատոսարանների և հայ միսիոներների միջոցով ուղղվում էին Օսմանյան կայսրության հայերի կարիքները հոգալու համար:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին դրվագներ «Խոշտանգուած Հայաստան» ֆիլմից:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply