Վախեցողների երկիր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 19, 2012 10:47

Իշխանական կուսակցությունների նախընտրական հանդիպումներիիրական թե արհեստական մարդաշատության ֆոնին ուղղակի աչք էծակում մարդկանց այն սակավությունը, որն արտահայտվում է ընդդիմադիրորոշ ուժերի հանդիպումներում:

Երբ անգամ մարդկային հետաքրքրասիրությունը ոչ մի ազդեցություն չիթողնում, նշանակում է` նման պահվածքն ընդամենը մեկ պատճառ կարող էունենալ` վախը: Ոմանք վախենում են, որ իշխանական կուսակցություններնիրենց կտեսնեն այդ հանդիպումներում եւ չեն տա խոստացածընտրակաշառքը, ոմանք վախենում են կորցնել աշխատատեղը, որոշներըմտածում են պետական գերատեսչություններում աշխատող իրենցհարազատների մասին, ոմանք լուծելու անձնական խնդիրներ ունեն եւվախենում են ավելորդ ուշադրություն գրավելով ձախողել գործը:

Կարելի է հազար ու մի պատճառ բերել, բայց փաստը մնում է փաստ, որմարդիկ վախենում են եւ որ այս ընտրություններն անցնում ենհամատարած վախի մթնոլորտում: Ուստի, չի կարելի զարմանալ, թե ինչու էթաքնվելը, անանուն գործելը մեզանում դառնում է օրինաչափություն:

Մինչդեռ ինչպես հայտնի է` ամենաանկանխատեսելի մարդը վախեցողմարդն է: Նրա վրա հույս դնելը ռիսկ է, եւ դժվար է հավատալ, որ այսմթնոլորտում կարող է նորմալ ընտրություն կայանալ: Խնդիրն այն չէ`վախեցող մարդը քվեախցիկում ում է քվեարկում: Այլ այն, որ նա նաեւվախենալու է վաղը դուրս գալ իր կատարած ընտրությունը, իր քվենպաշտպանելու` նույն պատճառնելով, ինչ այսօր չի ուզում բացահայտել իրհամակրանքը կամ թեկուզ պարզ հետաքրքրասիրությունը:

Yerkir.am

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply