Տոնական միջոցառումներ Ազգային գրադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2012 10:41

Մեկնարկել են  «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»  և հայ գրատպության 500-ամյակին նվիրված  տոնակատարությունները: Ապրիլի 22-ին, ժամը 10:30-ին, Տերյան 72 հասցեում` Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում, կհյուրընկալվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած Ազգային գրադարանների տնօրեններ, պատասխանատուներ, մտավորականներ, գրողներ:  Նրանք  հանդիպում կունենան Գրադարանների  ասոցիացիաների և ինստիտուտների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Ինգրիդ Փարենթի հետ: Ապա տեղի կունենա «Գուտենբերգից մինչև թվային դարաշրջան. Անավարտ պատմություն գրադարանների համար» թեմայով քննարկում: Նույն օրը հյուրերը և այցելուները կդիտեն հոբելյանի առթիվ Ազգային գրադարանի ցուցասրահում բացված տարբեր երկրների հնատիպ ու վաղ շրջանի գրքերի ցուցահանդեսը: Կկազմակերպվի նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն, որի ընթացքում տեղի կունենա նվիրատվության արարողություն.  ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի իրավաբանական բաժանմունքի ղեկավար Դեյվիդ Մաուն Հայաստանի ազգային գրադարանին կհանձնի Կոնգրեսի գրադարանի հրատարակություններ:

Ապրիլի 22-ին, առավոտից, ՀԱԳ շրջիկ գրադարանը (Բիբլիոբուս) կներկայացնի ՀՀ մարզերին նվիրված գրքերի ցուցադրություն, տեղի կունենա նաև «Նվիրիր գիրք» ակցիան: Հաջորդ օրը` ապրիլի 23-ին, ժամը 13.30-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի պատասխանատու պարոն Դեյվիդ Մաուն Ազգային գրադարանում հանդես կգա «Կոնգրեսի գրադարանը» թեմայով դասախոսությամբ:

 

ՀԱԳ հանրության հետ կապերի և միջոցառումների

կազմակերպման բաժին

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply