Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը ուսումնասիրելու է Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 19, 2012 10:38
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը պատրաստվում է ուսումանսիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com կայքը:
Ժողովրդահանրապետական կուսակցության Կենտրոնական ղեկավարման խորհուրդը կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ հավաք է անցկացրել կենտրոնական գրասենյակում: Շուրջ 2 ու կես ժամ տևած հավաքից հետո հայտնի է դարձել, որ Կենտրոնական ղեկավարման խորհուրդը նախկին պատգամավոր և դեսպան Շուքրու Էլեքդաղից պահանջել է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը և դրա շուրջ պատրաստել զեկույց: Էլեքդաղի գերխնդիրն է պարզել, թե «իրականում ինչ է թաքնված 1915 թվականի պնդումների տակ»:






Facebook
Tweet This
Email This Post
