«Բրյուսովցիներ» միությունը պահանջում է Աշոտյանի հրաժարականը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 19, 2012 8:22

««Բրյուսովցիներ» միությունը, որի մեջ ներգրավված են Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ, շրջանավարտներ, նախկին ու ներկա դասախոսներ խիստ դատապարտում է այն բեմականացումը, որը ստեղծվել է բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի շուրջ, միայն այն բանի համար, որ նա չի անդամակցել Հանրապետական կուսակցությանը»: Նշված է «Բրյուսովցիներ» միության նախագահ, նախկին շրջանավարտ Տիգրան Հովսեփյանի տարածած հայտարարությունում:

«Այս հայտարարությունը թելադրված չէ ռեկտորի կողմից: Նա հրապարակավ հայտնել է, որ համաձայն չէ այն տեսակետների հետ, որոնք այստեղ առաջ են քաշված: «Բրյուսովցիներ» միությունը տեղի ունեցածը որակում է էժանագին խաղ նախընտրական շրջանում: Հուսանք, իշխանությունները կարիք չունեն նման արջի ծառայությունների և դրանց հեղինակները կկրեն իրենց պատիժը: Իսկ մեր երկրին այսօր պետք են լավ մասնագետներ, որոնք չպետք է շրջապատված լինեն կուսակցական կապանքներով: Խելամտությունը պահանջում է, որ Աշոտյան-Զոլյան ընտրության մեջ իշխանությունները զոհաբերեն Աշոտյանին, այլ ոչ գիտությունների դոկտոր, Եվրախորհրդի փորձագետ Սուրեն Զոլյանին:
Պահանջում ենք նախագահից և վարչապետից անհապաղ հրաժարականի ուղղարկել նախարարին՝ չսպասելով ընտրություններին», – նշված է հայտարարությունում:

Աղբյուր` Panorama.am

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply