Հնդկաստանը հաջողությամբ կրող հրթիռի փորձարկում է իրականացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 10:32

“Ագնի-5” հրթիռը կարող է հասնել Պեկին ու Շանհայ: Հրթիռի թռիչքի հեռավորությունը կազմում է շուրջ 5000կմ:

Հրթիռն արձակվել է Օրիս նահանգում գտնվող մեկնարկային հարթակից:

Այդպիսով, Հնդկաստանը դառնում է աշխարհի  այն  երկրներից մեկը (դրանց թիվը նվազ է), որոնք միջուկային լիցք  կրող միջմայրցամաքային հրթիռներ ունեն:

Իրադարձությունից առաջ Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպության ղեկավարությունը միջազգային հանրությանը հանգստություն պահպանելու կոչ արեց:  Երկրի ռազմական դոկտրինի գլխավոր կետը զենքն առաջինը կիրառելուց հրաժարումն է:

Ներկայումս միայն ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի զինված ուժերն իրենց զինանոցում  գործողության ավելի մեծ շառավղով հրթիռներ ունեն, քան Հնդկաստանինն է:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply