Զինվորների լուսանկարներն ԱՄՆ-ում սկանդալ են առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 2:48

Ամերիկյան ԶԼՄ-ները հրապարակել են մի շարք լուսանկարներ, որոնցում ժպտադեմ զինվորները կեցվածք են ընդունում ֆոտոխցիկի առջև` օգտագործելով աֆղանցի մահապարտների մարմնամասեր:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան խիստ քննադատել է 82-րդ դիվիզիայի զինվորների վարքը:

Պանետան, որը գտնվում է Բրյուսելում, ՆԱՏՕ-ի հանդիպմանը, իր ներկայացուցչի միջոցով հայտարարել է, որ Լոս Անջելես Թայմում հրապարակված լուսանկարներն ԱՄՆ-ի զինվորական ուժի բարոյական պատկերը չեն արտացոլում:

“Գլխ.քարտուղար Պանետան վճռականորեն քննադատում է լուսանկարված զինվորների վարքագիծը: Նրանք ոչ մի կերպ չեն արտացոլում այսօր Աֆղանստանում ծառայող  ամերիկացի զինվորների ճնշող մեծամասնության արժեքներն ու պրոֆեսիոնալիզմը”, հայտնել է Պանետայի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը:

Պենտագոնն արդեն սկսել է գործի հետաքննությունը, որը կարող է հանգեցնել կարգուկանոնի խստացման:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply