Մայքլ Ջեքսոնի թիկնապահը պնդում է, որ ինքն է Ջեքսոնի կրտսեր որդու հայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2012 2:19

Փոփ արքայի նախկին թիկնապահը մտադիր է ապացուցել, որ Փրինց Մայքլ  II-ի հայրն է, որն ավելի հայտնի է Բլենքեթ անունով:

Լեգենդար երգչի նախկին թիկնապահը` բրիտանացի Մեթ Ֆինդսը, դիմել է ԱՄՆ-ի դատարան` Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդու հայրությունը հաստատելու համար:

Մարտարվեստի 32-ամյա վարպետը պնդում է, որ փոփ-արքայի համար սերմնահեղուկի դոնոր է դարձել երեխայի ծնունդից մեկ տարի առաջ, 2002-ին:

Նա ասում է, որ ինքն ու Ջեքսոնը լավ ընկերներ էին ու ինքը միշտ պաշտպանել է աստղին Մեծ Բրիտանիա կատարած ուղևորությունների ժամանակ: Երեխայի ծնունդից հետո  թիկնապահը Ջեքսոնից իմացել է, որ իր կասկածները տեղին են:

«Մենք հյուրանոցի համարում էինք, երբ ես հարցրի` Բլենքեթն իմ որդին է», ինչին Ջեքսոնը պատասխանել է`«Իմ երեխան է, Մեթ, սակայն ես օգտագործել եմ քո սերմնահեղուկը` նրան ստեղծելու համար», պատմել է թիկնապահը:

Ֆինդսը պնդում է, որ միլիոնավոր մարդկանց կուռքի մահից հետո  Ջեքսոնների ընտանիքը իր հետ դադարեցրել է  բոլոր շփումները:

«Ես իմ ԴՆԹ-ի նմուշները կներկայացնեմ ու Մայքլի ծնողներից իմ որդուն տեսնելու ու դաստիարակելու հնարավորություն կպահանջեմ: Իմ իրավացիությունն ապացուցելու միակ հնարավոր միջոցը դատարանի օգնությանը դիմելն է»:

Ջեքսոնի 81-ամյա մայրն ամեն կերպ խոչընդոտում է անգլիացու և իր թոռան հանդիպմանը, կասկածելով, որ անգլիացին հնարավոր է, որ աստղի ժառանգությունից  բաժին է ակնկալում:

«Ինձ համար ամենակարևորը ճշմարտությունն է, դրա համար էլ ես որոշել եմ մինչև վերջ գնալ: Ես ինքնաբավ մարդ եմ և ինձ փող հարկավոր չէ»,- հայտարարել է թիկնապահը:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply