Ֆլորիդայում 62-ամյա տղամարդը շփոթմամբ սպանել է հարսնացուին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2009 15:03

picture4Ֆլորիդայի մի բնակիչ կրակել ու սպանել է ապագա կնոջը, ում հետ հաջորդ օրը պիտի պսակադրվեր:

Ոստիկանության տվյալով`դեպքը «տրագիկ պատահականություն է», քանի որ ապագա ամուսինը կարծել է, թե կինը տուն ներխուժած ավազակ է, և 62-ամյա տղամարդը միանգամից կրակ է բացել կնոջ վրա:

Դեպքը տեղի է ունեցել Ուինթեր-Սփրինգս քաղաքում, որը տեղակայված է Օրլանդոյից դեպի հյուսիս: Ակամա մարդասպանը` Ջոն Տեբբատն (John Tabutt) ինքն է կանչել ոստիկանությանը: Զոհվածը` 62-ամյա Նենսի Դինսմորն է (Nancy Dinsmore):

Ակամա մարդասպանի նկատմամբ պաշտոնական մեղադրանք դեռ չի առաջադրվել:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply