Աբովյան փողոցում հանդիսավորությամբ բացվել է Ալեքսանդր Մանթաշյանցի արձանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2012 19:23

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշյովը հանդիսավորությամբ բեցել են բարերարի արձանը, որը կանգնեցվել է Երևանի Աբովյան փողոցում, Սբ. Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:

Ողջունելով ներկաներին՝ բարերարի թոռը շնորհակալություն է  հայտնել նախաձեռնության ու ընդունելության համար: «Ես ու որդիս ուզում ենք արտահայտել մեր անսահման խորին շնորհակալությունը այսքան ջերմ ընդունելության համար. հատկապես շնորհակալ ենք Երևանի քաղաքապետին, որ հրավիրելով մեզ Երևան՝ հնարավորություն ընձեռեց ներկա լինել մեր պապի արձանի բամանը: Իմ հայրը հաճախ էր հիշում, որ իր հոր նվիրական երազանքն է եղել հայ ժողովրդի բարեկեցութույունը»,- նշել է Ալեքսանդր Մանթաշովը:

Աբովյան փողոցում արձանը տեղադրվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ճիշտ այն վայրում, որտեղից ամիսներ առաջ ապամոնտաժվել էին որպես խանութներ գործող ժամանակավոր կառույցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply