Ցեղասպանության ճանաչման հարցում բացթողումներ ունենք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 17:51

Ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ, հայկական կողմի օրակարգում հետեւյալ հարցերը պետք է ավելացվեն` ՀՀ ազգային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդրի առաջ տանելու հարց: Տեսակետն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը:

«Որովհետեւ այ երկուսն էլ իրենց վիճակներով  արդյունք են ցեղասպանության: Իհարկե հզոր պետություններն այս հարցերին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, նրանց ձեռնտու չէ այդ օրակարգում տեսնել մի հարց, որ Հայաստանի կողմից պարտավորությունների առաջադրման կետ ունի իր մեջ»,- պարզաբանեց քաղաքագետը:

Քաղաքագետը չգիտի, թե ինչ ձեռքբերումներ ունենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, բայց կարծում է, որ շատ բացթողումներ ունենք այս հարցում:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply