Ռազմական ծախսերի աճի տեմպերով Ադրբեջանն առաջինն է աշխարհում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 15:24

Ռազմական ծախսերի աճի տեմպերով Ադրբեջանն առաջին տեղում է աշխարհում. ըստ 1 news.az-ի` համարում են Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) փորձագետները:

Նրանց զեկույցի համաձայն` 2011 թվականին աշխարհում զինված ուժերի վրա իրականացված ծասխերը հիմնականում են մնացել են նույն մակարդակին, ինչ անցած տարիներին, սակայն որոշ երկրներ ավելացրել են ռազմական ծախսերը:

2008-2011 թթ. Ադրբեջանի ռազմական ծախսերը, հաշվի առնելով ինֆլյացիան, աճել են մոտ 60 տոկոսով, ընդ որում` միայն 2011-ին ` 89 տոկոսով: Հայաստանը ցուցակում 10-րդ տեղում է ` 2008-2011 թվականներին 8 տոկոս աճով:

Սպառազինման տեմպերի աճով առաջատար են նաեւ Կիպրոսը, Լեհաստանը, Նորվեգիան, Ռուսաստանը, Մալթան եւ Թուրքիան:

SIRPI-ի փորձագետները նշում են, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների ռազմական ծախսերին, մինչդեռ Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են ավելացնել հատկացումներն այդ ոլորտում:

“Երկիր”

Դիտվել է 652 անգամ:
Print Friendly

Leave a Reply