Կիեւյան կամրջից իրեն ցած նետած աղջիկը մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 18, 2012 15:38

Ինքնությունը չպարզված քաղաքացին ապրիլի 18-ին, ժամը 13։50-ի սահմաններում իրեն ցած է նետել Կիեւյան կամրջից եւ տեղում մահացել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ինքնասպանություն գործածը իգական սեռի ներկայացուցիչ էր:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի և Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների օպերատիվ քննչական խմբերը։

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply