Քուվեյթում դասից բացակայող երեխաների ծնողներին, հնարավոր է, ազատազրկեն
Օրվա լուր | ankakh | October 10, 2009 14:44
Քուվեյթի խորհրդարանը քննարկում է մի նախագիծ, ըստ որի՝ ծնողները, որոնց երեխաներн առանց հարգելի պատճառների կբացակայեն դասերից, պատասխանատվության կենթարկվեն:
Պատգամավորներն առաջարկում են 15 ուսումնական օր դասից բացակայած երեխաների ծնողներին տուգանել 500 դինարով (շուրջ 1700 դոլար) կամ էլ ազատազրկման դատապարտել 1 ամսով:
Քուվեյթում 6-14 տարեկան երեխաների ուսուցումը միջնակարգ դպրոցներում անվճար է և օրենքով պարտադիր: Սակայն դպրոցահասակ տղաների 5 տոկոսը և աղջիկների 6 տոկոսը դպրոց չեն հաճախում:
Բացակայությունների խնդիրը սրվել է հատկապես նոր գրիպի համաճարակից հետո, որից Քուվեյթում տասնյակ բնակիչներ զոհվեցին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ դպրոցներում վիրուսի տարածման դեմ պայքարելու համար. մասնավորապես` աշակերտներին փոխադրող ավտոբուսներն օրական 2 անգամ ախտահանվում են:






Facebook
Tweet This
Email This Post
