ԵՊLՀ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 18, 2012 14:37

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 18.04.2012թ. 59-Ա1 հրամանով “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ԵՊԼՀ-ի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին՝ մինչև սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարարի ապրիլի 17-ի 58-Ա1 հրամանով դադարեցվել է “Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար Ս. Զոլյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply