ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2012 15:07

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply