Հինգ ավտոպատահարից `երկուսը վրաերթ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2012 12:48

Ապրիլի 17-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մանանդյան փողոցի թիվ 17/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրա հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ին, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 17-ին, ժամը 22.30-ին, «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆրանսիայի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Տավուշ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի ձախակողմյան հենապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 76-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 676 անգամ:
Print Friendly

Leave a Reply