Երեկվա հրդհները հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 18, 2012 12:12


Այրվել է տանիք

Ապրիլի 17-ին, ժամը 14:16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցի թիվ 17 տան հարակից անասնագոմի տանիքում:
Ժամը 14:19-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այրվել է Լ.Ոսկանյանին պատկանող անասնագոմի տանիքը (4 ք.մ) և կուտակված 30 հակ անասնակեր:

Այրվել է ավտոմեքենա
Ապրիլի 17-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք-Մարտունի ավտոճանա¬պարհի 1-ին կմ-ում այրվում է «ՎԱԶ -2121» մակնիշի ավտոմեքենա:
Ժամը 21:34-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվել է Հ.Մարտիրոսյանին պատկանող «ՎԱԶ -2121» մակնիշի 28ՕՕ749 պ/հ ավտոմե¬քե¬նան:

Այրվել է հյուրասենյակը
Ապրիլի 18-ին, Ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի թիվ 36 տանը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով՝ երկհարկանի տան երկրորդ հարկում այրվել է հյուրասենյակը (30 ք.մ)՝ գույքով:

Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Ապրիլի 17-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Աշտարակ-Երևան ավտոճանապար¬հին` Բագավան թաղամասում 4 քմ, Չա¬րենցավան քաղաքի Երիտասարդության փողոցի հարակից այգում 200 քմ, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի հարակից այգում 800 քմ, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 95 շենքի մոտակայքում 50 քմ խոտածածկ տարածք:
Լոռու Վանաձոր քաղաքի հարակից սա¬րալանջին (Բազումի լեռնաշղթա) այրվել է 21 հա խոտածածկ տարածք և 2 հա անտառաշերտ:

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply