Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | ապրիլի 18, 2012 11:33
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:
Ապրիլի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ճանապարհի 127-րդ կմ-ին թափված քարակույտի պատճառով: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված նշված ճանապարահատվածներում առկա է նաև ձնահյուսի վտանգ:
Դիտվել է 795 անգամ:





Facebook
Tweet This