Դիվանագետների կանայք Ասմա Ասադին կոչ են արել դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 11:07

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ու ԳԴՀ-ի մշտական ներկայացուցիչների կանայք ապրիլի 17-ին բաց նամակ են հրապարակել` ուղղված Սիրիայի նախագահի  տիկնոջը` Ասմա Ասադին:

Շեյլ Լիել Գրանտը, Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ  Մարկ Լիել Գրանտի ու Հոբերտ Վոսս-Վիտինգը` ԳԴՀ-ի մշտական ներկայացուցիչ   Պիտեր Վիտինգի տիկնայք Ասմա Ասադին կոչ են անում ակտիվ միջոցներ ձեռնարկել Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու ու երկրում խաղաղությունը վերահաստատելու համար:

Նամակի տեսատարբերակը  ապրիլի 17-ին տեղադրվել  է YouTube-ում: Այնտեղ  տեսաուղերձը դիտողներին առաջարկվում է  էլեկտրոնային ստորագրություն թողնել Ասմա Ասադին ուղղված կոչի տակ: Sky News-ին ավելի ուշ տված հարցազրույցում կանայք բացատրել են, որ գործում են սեփական նախաձեռնությամբ և ոչ թե իրենց երկրների կառավարության անուններից:

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply