Ղրղզստանում հարսնացուն արժե 4 ոչխար ու 1100 դոլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 18, 2012 10:53

Ղրղզստանի գյուղական վայրերում կարելի է հարսնացուին գնել 50 հազար սոմով (մոտ 1100  ԱՄՆ դոլար), 4 ոչխարով  ու 2 կապ բամբակով:

Ղրղզստանի Նոկատսկի շրջանի  վարչությունը  «Հարսանյաց ծախսերի ու ղալիմի (օժիտ) չափերի կրճատման» որոշում է հրապարակել, որտեղ գրված է, որ հարսանյաց ավտոշարասյունը պետք է  բաղկացած լինի 4, այն էլ ոչ թանկարժեք ավտոմեքենաներից:

Առայժմ երկրում ու աշխարհում տնտեսական ճգնաժամի պատճառով   ղալիմի հարցում վիճաբանող երկու ճամբար է ստեղծվել. մեկը ավադույթների պահպանման կողմնակից է, իսկ մյուսը` տնտեսման:

Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ տարեկան հարսանիքների վրա Ղրղզստանում ծախսվում է շուրջ 2 մլրդ դոլար: Դրա հետ կապված տնտեսման կողմնակիցները շեշտը դնում են այն փաստի վրա, որ երկրի պարտքը կազմում է 3 մլրդ դոլար:

Մեկ տարի առաջ Ուզգենսկի մարզում ճշգրտումներ են մտցրել ու սկսել են տուգանել «չափազանց շքեղ հարսանիքների ու  թաղումների համար»: Հետո Ղրղզստանի խորհրդարանում  հերթական անգամ նիստ հրավիրվեց, որտեղ քննարկվեցին ընտանեկան հանդիսությունների (թաղում, հարսանիք և սգո հացի արարողություն) ծախսերը կրճատելու հարցերը:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply