Հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն այսօր` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին

Օրվա լուր | | October 10, 2009 13:33

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ սկսելու և զարգացնելու մասին արձանագրությունները կստորագրվեն այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով ժամը 20: 00-ին Ցյուրիխում. այս մասին գրում է «Ապա» գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական «Զաման» թերթին:

Փաստաթղթերի ստորագրման արարողությունը տեղի կունենա Ցյուրիխի համալսարանում: Արձանագրությունները կստորագրեն Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Ստորագրումից հետո փաստաթղթերը կուղարկվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններ` հաստատման:

Ըստ «Ալ-ջազիրա»-ի`Արձանագրությունների ստորագրմանը մի շարք պաշտոնյաների կողքին ներկա կլինեն նաև Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները և Եվրամիության Արտաքին քաղաքականության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան:

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply