Վերաձևակերպվել են մի շարք լիցենզիաներ

Պաշտոնական, Օրվա լուր | | April 18, 2012 11:08

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 17-ի նիստում որոշել է վերաձևակերպել անհատ ձեռնարկատեր Արամ Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 729, անհատ ձեռնարկատեր Համլետ Ասատրյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 270 և «Մուսոյան ԱԱԱ» ՍՊԸ գրավատան կազմակերպման լիցենզիաները:

Խորհուրդը որոշել է գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ՈՍԿԵ ՆԱՀԱՆԳ» ՍՊԸ-ին և «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Ուժը կորցրած են ճանաչվել «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ արտարժույթի առուվաճառքի թիվ 644/1 և 644/4 լիցենզիաները:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 667 անգամ:
Print Friendly

Leave a Reply